Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Արթուր Վանեցյան. Եթե հասել էինք այս վիճակին, ավելի լավ էր որևէ բան չստորագրել, թողնել Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին

Արթուր Վանեցյան. Եթե հասել էինք այս վիճակին, ավելի լավ էր որևէ բան չստորագրել, թողնել Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին
12.11.2020 | 13:44

Երեկ ԱԱԾ էին հրավիրվել հանրահավաք իրականացրած ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները, մասնավորապես ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նա հայտնեց, որ ԱԱԾ-ում որպես վկա է հարցաքննվել` «ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու մեջ» քննվող քրեական գործով: «Մեղադրում են ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու մեջ, չեն մեղադրում, ներողություն, որպես վկա եմ հարցաքննվել, երևի թե Արցախը հանձնելու դավաճանական պայմանագիրը ստորագրելու մասին բարձրաձայնելը և բողոքի ձայն բարձրացնելն այս իշխանությունները համարում են տեղեկատվության հրապարակման խախտում», - ասաց նա:

Հարցին, թե այս իրավիճակում ո՞րն էլ լինելու իրենց առաջարկած այլընտրանքը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` եթե մենք հասել էինք այս հանգրվանին, ավելի լավ էր որևէ բան չստորագրել, թողնել Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին, եթե հասել էինք այս վիճակին, բայց որևէ բան չստորագրեինք, Սյունիքով տարածք չտայինք Ադրբեջանին, Քարվաճառ-Լաչինը չտայինք»:


Երրորդ նախագահի գրասենյակը տարածել էր, որ Սերժ Սարգսյանը ժամը 16-ին ԱԱԾ է հրավիրվել, ավելի ուշ գրասենյակը նոր հայտարարությամբ հայտնեց, որ հարցաքննությունն անժամանակ հետաձգվել է: Այս դեպքում հայտնի չէ, թե նա ինչ քրեական գործի շրջանակում է ԱԱԾ հրավիրվել: Արթուր Վանեցյանը ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո կրկին հրավիրվեց ԱԱԾ՝ հայտնի չէ, թե ինչու:

Դիտվել է՝ 2719

Մեկնաբանություններ